Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Ամառային հիվանդություններ

Ամառային հիվանդություններ

Հիվանդանալ երբեք ու ոչ ոք չի ուզում, հատկապես ամռանը, բայց, այնուամենայնիվ, բուժաշխատողներն օգտագործում են «ամառային հիվանդություններ» տերմինը: Կան օրգաններ ու օրգան համակարգեր, որոնք հատկապես շոգ ամռանը խոցելի են: Ռիսկային խումբ են համարվում սիրտն ու անոթները:

 

Ամռանը հատկապես լուրջ խնդիրներ են առաջանում երակների վարիկոզ լայնացում ունեցողների մոտ: «Վարիկոզ» տերմինն առաջացել է լատիներեն varix բառից, որ նշանակում է՝ «հանգույց, փքվածություն»: Երակների լայնացումը երակների փոփոխված ձեւերից մեկն է, որն արտահայտվում է պարկանման լայնացումներով ու հանգուցանման գնդիկներով: Այն հաճախ հանդիպում է ներքին վերջույթների, ուղիղ աղիքի եւ հազվադեպ՝ մարսողության համակարգի երակների շրջանում:

 

Վիճակագրական տվյալներով, կանայք այս հիվանդությամբ 3 անգամ ավելի շատ են հիվանդանում, քան տղամարդիկ: Երակների լայնացման առաջացման մեջ էական նշանակություն ունեն առաջին հերթին ի ծնե երակային պատերի թուլությունը, անոթների անոմալիաներն ու նաեւ մկանային շերտի էլաստիկության փոփոխությունը: Արյան շիթի հոսքը լայնացած երակներում սովորաբար դանդաղում է, ինչն էլ հաճախ թրոմբի պատճառ է հանդիսանում:

 

Երակների լայնացման պատճառ կարող է հանդիսանալ հարթաթաթությունը: Այս հիվանդությունը զարգանում է մարդկանց մոտ, ովքեր ծանր ֆիզիկական աշխատանք են կատարում կամ աշխատանքի բերումով երկար ժամանակ գտնվում են ոտքի վրա (վիրաբույժ, վարսահարդար, մատուցող եւ այլն): Երակների լայնացումը զարգանում է աստիճանաբար: Հիվանդները հաճախ գանգատվում են ոտքերում ծանրության զգացումից, հոգնածությունից: Հիվանդության վաղ շրջանում ոտքերն այտուցվում են, որը կարող է արագ անցնել, ինչը չես կարող ասել հիվանդության խորացումից հետո: Երբեմն երակի լայնացած հանգուցամասում զարգանում է երակային խոց: Սկզբնական շրջանում էլաստիկ բինտերն ու ռեզինե կիսագուլպաներն օգնում են, իսկ հետո վիրահատական միջամտությունն անխուսափելի է դառնում:

 

Անոթային փոքրիկ խնդիրներն էլ իրենց հերթին կարող են վերաճել հիպերտոնիայի ու այլ վտանգավոր հետեւանքներ ունենալ` սրտի եւ ուղեղի կաթված: Բանն այն է, որ ամռան շոգին սիրտն ավելի արագ է սկսում արյուն արտադրել, իսկ քանի որ շոգի հետեւանքով մարդ շատ հեղուկի կորուստ է ունենում, արյունը սկսում է խտանալ, ինչն էլ կարող է թրոմբի պատճառ դառնալ:

 

Պրոֆիլակտիկ միջոցներ

 

- Երակների լայնացման ժառանգական նախատրամադրվածության դեպքում բուժական ֆիզկուլտուրան, վիտամինաթերապիան, ծովային ու օդային վաննաները պարտադիր են:

 

- Կանայք հղիության 2-րդ ամսվանից հետո պետք է պարտադիր օգտագործեն էլաստիկ բինտեր: * Երակների լայնացման դեպքում պարտադիր պայման է լողանալուց հետո ոտքերը ծնկներից ներքեւ ցայել սառը ջրով: Ուժեղ արտահայտված երակների լայնացման դեպքում, երբեմն ոտքերը դժվարությամբ են շարժվում, որովհետեւ երակների լայնացումը վնասում է նյարդն ու առաջացնում անտանելի ցավ:

 

Մասնագետներն առանձնացնում են առաջնային ու երկրորդային երակների լայնացումը: Առաջնայինը կապված է երակային պատի թուլության կամ թեթեւ խախտման հետ: Հիվանդության զարգացմանը նպաստում են հղիությունը, ճարպակալումը, երկարատեւ ոտքի վրա գտնվելն ու ձիգ գուլպաներ հագնելը: Երկրորդային երակների լայնացումը հաճախ առաջանում է արյունաբեր երակի հոսքի խախտման արդյունքում, երբ փականները չեն կարողանում կատարել իրենց աշխատանքը: Բժշկական վիճակագրությունը հաստատում է, որ հիվանդների 50 տոկոսը հիվանդության սկզբնական շրջանում նույնիսկ չի էլ գիտակցում, որ լուրջ հիվանդ են: Երակների ամրացմանն ու արյան շրջանառության լավացմանը կնպաստեն սպորտով զբաղվելն ու ավելի քաշից խուսափելը:

 

Ի՞նչ է կարելի կամ չի կարելի անել երակների լայնացման դեպքում

 

- Ակնամոմով էպիլյացիան խիստ արգելվում է:

- Տաք բաղնիքներն ու արեւաբուժարանները եւս խիստ արգելվում են:

- Մերսման որոշակի տեսակները, հատկապես վակուումայինը, խիստ հակացուցված է:

- Երակների վարիկոզ լայնացման դեպքում չի կարելի մեծ լարում պահանջող վարժություններ անել` ծանրաձողի բարձրացում, վարժություններ կշռաքարերով եւ այլն:

 

Կարելի է.

 

Կարելի է հիվանդ մասերին դնել կալանխոէի հյութի մեջ թրջած վիրակապ: Կանաչ ընկույզը բաժանել 4 մասի, վրան ավելացնել ձիթապտղի կամ որեւէ բուսական յուղ, կափարիչը փակած ամանի մեջ թրմել արեւի տակ 40 օր` ժամանակ առ ժամանակ թափահարելով, ապա քամել: Այն պետք է քսել հիվանդ մասերին: Հետո այն պահել մութ տեղում:

 

Ինչպես գիտեք, թութքն էլ ուղիղ աղիքի երակների լայնացումն է, առավելապես՝ հետանցքի շրջանում: Թութքի հանգույցները լինում են արտաքին ու ներքին: Դրա առաջացումը պայմանավորված է հիմնականում մարսողական համակարգի քրոնիկ խանգարումներով, ճարպակալումով, փորկապությամբ, ծննդաբերությունից հետո եւ այլն:

 

Թութքի դեմ շատ արդյունավետ միջոց է նորահաս կանաչ ընկույզը` փոքր ձիթապտղի չափսի: Առաջին օրը կուլ տալ 1 հատ, երկրորդ օրը` 2 հատ, ու այսպես շարունակ, մինչեւ ութերորդ օրը` 8 հատ, հետո նույն հերթականությամբ էլ նվազեցնել: Այս բուժամիջոցը շատ օգտակար է նաեւ խպիպի` զոբի դեպքում: Թութքի բուժման համար վերցնել արոսի հասած պտուղները, լվանալ, հյութը քամել եւ ընդունել օրը 3 անգամ`1/4 բաժակից: Նաեւ շատ օգտակար է ջրապղպեղով թեյը: Ջրապղպեղի խոտը թրմել եռացրած ջրում, ինչպես թեյը, եւ օրը մի քանի անգամ խմել: Այժմ բերենք մի քանի դեղատոմսերի օրինակներ` նախօրոք զգուշացնելով այն մասին, որ ամեն դեպքում ճիշտ է խորհրդակցել բժշկի հետ:

 

Ներքին վերջույթների երակների լայնացման դեպքում խորհուրդ է տրվում.

 

- Վերցնել հավասար քանակությամբ արոսի ու կոճղարմատի ծաղիկներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ եփել 1 բաժակ եռջրով, թողնել 20 րոպե: Խմել այս թուրմից օրվա մեջ 2-3 բաժակ, կապ չունի` սնվելուց առա՞ջ, թե՞ հետո: Այս թուրմն էլ ընդունել 1 ամիս տեւողությամբ:

 

- Վերցնել 20 գ խնկեղեգի կոճղարմատ, խառնել 0,5 լիտր տնական պատրաստված խնձորի քացախին ու 2 շաբաթ թրմել մութ տեղում: Խմել այս թուրմից օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ` 2 ճաշի գդալից: Լոլիկը խոչընդոտում է թրոմբների առաջացմանը Շոտլանդացի մի խումբ բժիշկներ համոզված են, որ սովորական լոլիկն օժտված է հետաքրքիր հատկությամբ. այն խոչընդոտում է թրոմբի առաջացմանը: Այս փորձը անց է կացվել 200 կամավորների միջեւ: Ըստ գիտնականների` 1 բաժին տոմատի հյութը նպաստել է արյան խտության նվազմանը: Հավանաբար նույն պատճառով էլ օդանավի մեջ խորհուրդ են տալիս խմել լոլիկի հյութ:

 

Կոսմետոլոգիան՝ երակների վարիկոզ լայնացման ժամանակ

 

Մեր անոթների հետ կապված քիչ չեն էսթետիկական խնդիրները` այտուցները, կապույտ սարդոստայնի նման առաջացած գոյացությունները: Նույնիսկ ցելյուլիտը, որից տառապում են շատ կանայք, խիստ կապված է անոթային պաթոլոգիայի հետ: Այս երկու հիվանդությունների մեջ ոչ միայն ուղիղ կապ կա, այլեւ կարելի է ասել, որ այն փակ շրջան է. մեկի վատացման հետ վատանում է նաեւ մյուսը: Անոթային հիվանդությունները բուժելը ֆլեբոլոգների` անոթաբանների ոլորտն է, բայց կոսմետոլոգները քիչ հնարավորություն չեն ունենում օգնելու այս հիվանդությամբ տառապողներին:

 

Հիվանդության աստիճաններն ու կոսմետոլոգիական միջամտությունները

 

Առաջին աստիճանը քրոնիկական երակային անբավարարությունն է: Ոտքերում ծանրության զգացողության, երեկոյան զգացվող այտուցների ախտանիշերի դեպքում կարելի է բավարարվել ավելի պահպանողական միջոցներով` կոմպրեսներով: Խորհուրդ է տրվում

 

- Լիմֆոդրենաժային մերսում` այն ազդում է միանգամից երկու ուղղություններով` եւ լավացնում է անոթների վիճակը, եւ օգնում է պայքարել ցելյուլիտի դեմ:

- Տաք շփումներ՝ կոնքամասում, եւ սառը` սրունքների մասում: Այս պրոցեդուրան կատարել, եթե ծնկից վերեւ լայնացած երակներ չկան:

- Կոնտրաստային պրոցեդուրաները շատ լավ մարզում են անոթները, իհարկե, ջերմաստիճանի տատանումները պետք է չափավոր լինեն:

 

Երկրորդ աստիճանը բնորոշվում է տեւական այտուցներով, անոթային աստղիկներով: Այս դեպքում պետք է ավելի լուրջ մեթոդներ կիրառել: Նման դեպքերում է, որ հաճախ դիմում են կոսմետոլոգիական միջամտության: Իհարկե, երեւացող անոթները վերացնելուց հետո պետք է բուժել հիվանդության պատճառները, այլապես այն նորից կառաջանա:

 

Երրորդ աստիճանը հաճախ արտահայտվում է վերքերի, երակների ուղղությամբ պիգմենտացիաների փոփոխությամբ: Այս դեպքում միայն կարող է օգնել ֆլեյբոլոգը:

 

Ռիսկի գոտի են համարվում նաեւ հորմոնները:

 

Լյարդն այն կարեւոր օրգանն է, որը պատասխանատու է մարսողության համար: Լյարդը շոգին սկսում է կենսական կարեւորության պեպտիդ հորմոնը քիչ արտադրել, որն էլ հենց կարգավորում է մարսողությունը: Դա է պատճառը, որ շոգին մարդիկ ախորժակ չեն ունենում: Այդ օրգանի համար տաքն ու ջերմությունը հատկապես վատ է երեխաների համար, քանի որ այն հանդիսանում է հասակի ինսուլինանման հորմոն: Պետք է շատ օգտագործել մատղաշ սխտոր եւ թարմ ցիտրուսային մրգեր, հատկապես` թուրինջ:

 

Որպեսզի լյարդն իրեն հանգիստ զգա, կարելի է նաեւ հատուկ սառեցնող կոմպրեսներ անել: Դրա համար անհրաժեշտ է թուրինջի եթերային յուղից մի քանի կաթիլ կաթեցնել խոնավ շորի վրա ու կոմպրեսի ձեւով դնել լյարդի մասում` թողնելով 10-15 րոպե:

 

Ամառային հիվանդությունների ռիսկային խմբում են նաեւ երիկամային հիվանդությունները: Բանն այն է, որ շոգին օրգանիզմում հեղուկի շրջանառությունը մի քանի անգամ արագանում է:

 

Ռիսկային մեծ գոտում է նաեւ նյարդային համակարգը:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ